ԱՄՆ-ն Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել Ալիևին քննադատելու համար դատապարտված լրագրողին

Jan 13, 2018 Չի մեկնաբանվել

Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը դատապարտել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի գործով դատավճիռը:«Անկախ լրագրողի բանտարկությունը չի կարող ընդունելի լինել։ Ես հույս ունեմ, որ դատավճիռը կչեղարկվի կամ կբողոքարկվի»,- հայտնել է Դեզիրը։ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիթեր Նոյերթն էլ հայտարարել է, որ պահանջում են Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել Աֆղան Մուխթարլիին:

«Մենք շարունակում կրկնել մեր հորդորները` հետաքննությունը պետք է լինի թափանցիկ, լիարժեք և նախանշված ժամկետում»,- ասվում է հայտարարության մեջ:

Միջազգային
Անդրադարձներ չկան to “ԱՄՆ-ն Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել Ալիևին քննադատելու համար դատապարտված լրագրողին”

Մեկնաբանել