Սպանություն Արտաշատում՝ ճանապարհ չզիջելու համար. տեանյութ

Jan 13, 2018 Comments Off on Սպանություն Արտաշատում՝ ճանապարհ չզիջելու համար. տեանյութ

Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի կենտրոնական փողոցում, տեղաբնակների խոսքով, Ամանորի նախաշեմին տեղի ունեցած վեճնն ավարտվել է առանձնապես ծանր հանցագործությամբ:

Տուժողն ու մեղադրվողը համագյուղացիներ են, նրանց վեճի պատճառն ավելի քան կենցաղային է՝ նախնական տվյալներով, մեքենայով իրար ճանապարհ չեն տվել, որի հետեւանքը սպանությունն է եղել:

Արտաշատի ԲԿ-ից հայտնել են, որ տուժածն իրենց մոտ է տեղափոխվել ծանր վիճակում. Որովայնի եւ կրծքավանդակի շրջանում ունեցել է կտրած-ծակած, արյունահոսող վերքեր: Բժիշկները 30 րոպե փորձել են փրկել տուժողի կյանքը, սակայն ապարդյուն, արձանագրվել է նրա մահը:

Ոստիկանների տվյալներով, վիճող կողմերը գոյւղամիջից շարժվել են դեպի Արտաշատ: Ճանապարհին նրանք կանգնել են, շարունակել են պարզաբանումները, որի ժամանակ էլ 28-ամյա Գրիգոր Իսրայելյանը դանակահարվել է:

Իրավապահների տվյալներով, դաբակահարողը դեպքի վայրից հեռացել էր սպիտակ «Նիվա»-ով, որի տերը՝ 28-ամյա Ցոլակ Ս.-ն, արդեն կալանավորվել է:

Վերջինս ներկայացրել է հանցագործոթյան գործիք դանակը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: