83-ամյա ավստրալացին հիպնոսացրել է տղաներին ու բռնաբարել

Jan 13, 2018 Comments Off on 83-ամյա ավստրալացին հիպնոսացրել է տղաներին ու բռնաբարել

Ավստրալացի նախկին ատամնաբույժ, 83-ամյա Վերներ Օտտո Շվարցին դատապարտել են 8 տարվա ազատազրկման: Ինչպես նշվում է՝ նա տղաներին հիպնոսի է ենթարկել և բռնաբարել:

Ինչպես հայտնում է տեղի 9News հեռուստաալիքը, 2017 թվականին նրա դեմ առաջադրվել են 16-ից ցածր տարիքի 4 տղաների նկատմամբ 17 սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքներ։

Հանցավոր գործողությունները կատարվել են 1981-1984 թվականներին։ Նրա գործողությունների մասին զոհերը լռել են մինչև 2013 թվականը։ Ատամնաբուժը կարծել է, թե տղաները չեն հիշի ոչինչ, սակայն նրանք տարիներ հետո ամեն բան վերհիշել ու պատմել են:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: