«Մալագան» հեռացրել է գլխավոր մարզիչին

Jan 13, 2018 Comments Off on «Մալագան» հեռացրել է գլխավոր մարզիչին

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Խետաֆեին» 0:1 հաշվով պարտվելուց հետո «Մալագայի» ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Միչելին:«Մալագան» Իսպանիայի առաջնության 19 խաղից հետո 11 միավորով նախավերջին տեղում է:

54-ամյա Միչելը կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ «Ռայո Վալյեկանոն», Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմը, «Խետաֆեն», «Սեւիլիան», հունական «Օլիմպիակոսը» եւ ֆրանսիական «Մարսելը»:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: