Մոուրինյոն հայտնում է՝ երբ կվերադառնա Իբրահիմովիչը

Jan 13, 2018 Comments Off on Մոուրինյոն հայտնում է՝ երբ կվերադառնա Իբրահիմովիչը

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կվերադառնա փոտրվարին:

«Զլատանը կարողացավ ծանր վնասվածքից հետո դուրս գալ խաղադաշտ, սակայն խաղաժամանակ ստանալուց հետո դժգոհ մնաց իր մարզավիճակից: Իբրահիմովիչը կկարողանա վերադառնալ մարզումներին, երբ շատ լավ զգա: Թիմի հետ նրա մարզումները կվերսկսվեն փետրվարին: Հույս ունենք, որ նա շուտով կլինի կազմում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Այս շաբաթ Դուբայում վերականգնողական հավաք անցկացրած «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարի 15-ին Անգլիայի առաջնության 23-րդ տուրի խաղում կընդունի «Սթոք Սիթիին»:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: