2017-ին Ռուսաստանը ավելի քան 14 մլրդ դոլարի զենք է վաճառել

Jan 13, 2018 Comments Off on 2017-ին Ռուսաստանը ավելի քան 14 մլրդ դոլարի զենք է վաճառել

2017 թվականին Ռուսաստանն արտահանել է ավելի քան 14 մլրդ դոլարի սպառազինություն:

«Անցյալ տարի արտահանվել է 14 մլրդ դոլարից ավելի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա»,- հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ռուսական աղբյուրին:

Դեկտեմբերի վերջին ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել էր, որ չնայած արեւմտյան պատժամիջոցներին, 2017-ին Ռուսաստանը նոր գործընկերներ է ձեռք բերել:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: