Ովքեր են լինելու Ադրբեջանի նախագահի թեկնածուները

Jan 13, 2018 Չի մեկնաբանվել

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկվում է, թե Ադրբեջանի նախագահ կընտրվի Իլհամ Ալիև՞ը, թե՞ նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան:

Նրա հաղորդմամբ՝ Մեհրիբան Ալիևան մեծ հեղինակություն և թափ է հավաքում երկրի ներսում. «Նրա ամբողջ ադմինիստրատիվ կազմը հագեցած է արտերկրում սովորած համեմատաբար երիտասարդ կադրերով, և ընդ որում՝ այդ կադրերը հակադրվում են նախագահի աշխատակազմում ընդգրկված՝ դեռևս Հեյդար Ալիևի օրոք իշխանության եկած տարբեր մարդկանց։ Ալիևն իր մի քանի ելույթներում, նախագահի աշխատակազմի հետ կապված՝ նշել է, որ անվստահության մթնոլորտ է, և ունի այլ աղբյուրներ, որոնք իրեն տեղեկատվություն են հաղորդում»։

Ըստ ադրբեջանագետի՝ այս տարի, երբ Ադրբեջանի նախագահն ընտրվի, նա արդեն կառավարելու է 7 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն:

Միջազգային
Անդրադարձներ չկան to “Ովքեր են լինելու Ադրբեջանի նախագահի թեկնածուները”

Մեկնաբանել