Վահագնի թաղամասում «Աուդիտ» ՓԲԸ-ի հիմնադիր տնօրենի տունը թալանողը հայտնաբերվեց

Jan 13, 2018 Չի մեկնաբանվել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Մավրիկ Մարտիրոսյանը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը‚ վերջինս հայտնաբերվել է Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ, այսօր՝ հունվարի 13-ին, գիշերը ժամը 03։10-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Վահագնի թաղամասին հարակից դաշտամիջյան տարածքից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նա հունվարի 12-ին, կեսգիշերին գաղտնի մտել է Վահագնի թաղամասի Հրազդան փողոցի 8-րդ տան տարածք, որտեղ բնակարանի խոհանոցի պատուհանը բացել է և մտել առաջին հարկի ննջասենյակ և այնտեղից հափշտակել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, դրամապանակներ, ոսկյա և արծաթյա զարդեր և այլ իրեր։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև գողացված ապրանքները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տունը, որը նա թալանել է, պատկանում է «Աուդիտ» ՓԲԸ-ի հիմնադիր տնօրեն, 49-ամյա Թաթուլ Մովսիսյանին, ով այս պահին բացակայում է Հայաստանից։

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Վահագնի թաղամասում «Աուդիտ» ՓԲԸ-ի հիմնադիր տնօրենի տունը թալանողը հայտնաբերվեց”

Մեկնաբանել