Խոշոր հրդեհ Վանաձորում. կրակի դեմ հրշեջ-փրկարարների հետ պայքարում էին տեղի ոստիկաններն ու քաղաքացիները

Jan 13, 2018 Չի մեկնաբանվել

Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 3 թաղամասի քոթեջներից մեկում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը; Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, որից հետո միացել է Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի խումբը։ Հրշեջները քաղաքացիների, տեղի ոստիկանության ծառայողների հետ համատեղ մարել են 2 բնակելի քոթեջներում առաջացած հրդեհը՝ մինչ այդ կանխելով կրակի տարածումը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհի պատճառը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Խոշոր հրդեհ Վանաձորում. կրակի դեմ հրշեջ-փրկարարների հետ պայքարում էին տեղի ոստիկաններն ու քաղաքացիները”

Մեկնաբանել