Վրաստանում հայ գործարարը հարձակման է ենթարկվել

Jan 13, 2018 Չի մեկնաբանվել

Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են ՀՀ քաղաքացի 31-ամյա Արթուր Սուքիասյանի վրա և նրա մոտից հափշտակել 30 000 լարի: Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սուքիասյանը Գուրիայի շրջանում մի քանի խանութների սեփականատեր է:

Հարազատները «Ռուսթավի 2» հեռուստաընկերության թղթակցին հիվանդանոցում պատմել են, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների՝ Սուքիասյանը հարձակման է ենթարկվել իր տան շքամուտքի մոտ:

Գործարարը գումարը վերցրել է Թբիլիսիի շուկաներից մեկից ապրանք բերելու համար:

Նրան բուժող բժիշկը հայտնել է, որ Սուքիասյանը ՀՀ քաղաքացի է, հիվանդանոց է տեղափոխվել առավոտյան 6:30-ի սահմաններում, մի քանի վնասվածքներով ու կոտրվածքներով:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “Վրաստանում հայ գործարարը հարձակման է ենթարկվել”

Մեկնաբանել