Մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած ողբերգական դեպքից/տեսաշար,տեսանյութ/

Jan 13, 2018 Comments Off on Մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած ողբերգական դեպքից/տեսաշար,տեսանյութ/

Հունվարի 13-ին, ժամը 10:47-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղու թիվ 3-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, բնակարանում հայտնաբերվել է դի. անհարժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներսիսյան փակուղու թիվ 3 շենքի թիվ 40-րդ բնակարանում (պատկանում է 1931 թ. ծնված Ա. Մ.-ին) Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով: Հրշեջ-փրկարարները հյուրասենյակում հայտնաբերել են Ա. Մ.-ի այրված դին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: