Լեյլա Զանային զրկել են մանդատից

Jan 13, 2018 Չի մեկնաբանվել

Թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշումը տեղադրել է պաշտոնաթերթում,ըստ որի Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Զանան պաշտոնապես զրկվել է պատգամավորական մանդատից:

Լեյլա Զանան 2015 թվականի նոյեմբերի 17-ին պատգամավորական երդմնակալության ժամանակ երդման տեքստը սկսել էր քրդերեն «Կեցցե խաղաղությունը» խոսքերով, իսկ ընթացքում «թուրք ազգ» եզրույթը փոխարինել էր «Թուրքիայի ազգ»-ով: Երդման տեքստում ինքնակամ փոփոխություն անելու պատճառով նրա երդումը չէր ընդունվել, ինչի հետևանքով նրան արգելվել էր մասնակցել մեջլիսի նիստերին:

2017 թվականի հուլիսի 20-ին մեջլիսի նախագահությունը Զանային պատգամավորական մանդատից զրկելու հարցը ներկայացրել էր հանձնաժողովին, որի կազմի մեջ են մտնում սահմանադրական և արդարադատության հարցերով հանձնաժողովների անդամները: Ավելի ուշ մանդատից զրկելու մասին զեկույցն քննարկման էր դրվել մեջլիսի լիագումար նիստում:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Լեյլա Զանային զրկել են մանդատից”

Մեկնաբանել