Ֆաթիհ Ակինի «Սահմանին» ֆիլմը՝հաղթող

Jan 13, 2018 Comments Off on Ֆաթիհ Ակինի «Սահմանին» ֆիլմը՝հաղթող

Կալիֆոռնիայում անցկացվել է ԱՄՆ կինոքննադատների Critics’ Choice Award մրցանակաբաշխության 23-րդ արարողությունը։ Լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը, հայտնում է ТАСС-ն:

«Ջրի ձևը» ֆիլմը պատմում է համր կնոջ և երկկենցաղ մարդու սիրո մասին։ Այն ներկայացված է եղել 14 անվանակարգում և ստացել 4 արձանիկ, այդ թվում լավագույն ռեժիսուրայի համար։

«Լավագույն դերասան» է ճանաչվել Գարի Օլդմանը, ով մարմնավորել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին «Մութ ժամանակներ» ֆիլմում։

«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Ֆրենսիս Մաքդորմանդը «Երեք ցուցավահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում դերակատարման համար։

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթել է գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Սահմանին» ֆիլմը։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: