Ցուկերբերգը միլիարդներ է կորցրել

Jan 13, 2018 Comments Off on Ցուկերբերգը միլիարդներ է կորցրել

Facebook սոցկայքի ժապավենում՝ նորությունների արտացոլման ալգորիթմում փոփոխություններ մտցնելու մասին իր հայտարարությունից հետո  հիմնադիր Մարկ ցուկերբերգը կորցրել է 2,9 միլիարդ դոլար:

Ընկերության բաժնետոմսերի գները 3,9 տոկոսով նվազել են: Այժմ նրա կարողությունը 77,3 մլրդ դոլարից դարձել է 74,4 միլիարդ:

Ինչպես նշում է գործակալությունը, եթե նման անկումը շարունակվի, ապա նա միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում իր 4 տեղը կզիջի Zara ապրանքանիշի հիմնադիր Ամանսիո Օրտեգեին։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: