Օրվա լուրը.Բարսեղ Բեգլարյան` ՀՀ նախագա՞հ

Jan 13, 2018 Comments Off on Օրվա լուրը.Բարսեղ Բեգլարյան` ՀՀ նախագա՞հ

«Փաստ»-ի տեղեկություններով, նախագահի՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելիք ամենահավանական թեկնածուն «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն է, ով, ըստ թերթի, վերջերս այդ նպատակով հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում և ՌԴ-ում:

Թերթը նշել է, որ նախագահի թեկնածուների շարքում մամուլում շրջանառվում է նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Արկադի Ղուկասյանի անունները՝ հավելելով, որ «այս պահի դրությամբ Բաղրամյան 26-ում ավելի հակված են Բարսեղ Բեգլարյանի թեկնածությունն առաջադրելուն»:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: