Դերասանը ինձ կխնդրի վերադառնալ.Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայա

Jan 13, 2018 Comments Off on Դերասանը ինձ կխնդրի վերադառնալ.Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայա

«Դեռ մինչև վերջ պարզ չէ, արդյոք մեր ապահարզանը ուժի մեջ է, թե ոչ, քանի որ որոշ իրավաբանական հարցեր են ծագել:Ինձ հարցնում են, ինչ կանեմ, եթե իմանամ, որ մենք դեռևս ամուսիններ ենք։ Երևի թե դա ծիծաղելի կլինի »,–  Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան մեկնաբանել է բաժանության վերաբերյալ տվյալները և խոսել է ամուսնու նկատմամբ իր զգացմունքների մասին։

«Im զգացմունքները անհետացել են Ջիգարխանյանի նկատմամբ հենց այն պահին, երբ վերջինս երկրով մեկ վիրավորեց ինձ:   Ներել դա ես չեմ կարող, բայց միևնույնն է, անհանգստանում եմ նրա համար»,–ասել է Վիտալինան։

«Իմ գնացքը ուղևորվում է դեպի նոր, հետաքրքիր կյանք։ Ես միայնակ կմեկնեմ։ Իսկ նա նորից կմնա կառամատույցին։ Միայն թե ես այլևս աստիճաններից չեմ ցատկի և չեմ վազի նրան համբուրելու։ Իսկ երբ ես հեռու կլինեմ, միևնույնն է, նա կզանգի և կասի՝ դու ինձ պետք ես։ Այդպես կլինի, ես վստահ եմ»,– եզրափակել է դերասանի նախկին կինը։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: