Արտակարգ դեպք Կոտայքում

Jan 13, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Կոտայքում

Հունվարի 13-ին, ժամը  03:58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր գյուղ գյուղում գտնվող խանութի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 18-րդ փողոցի թիվ 14 տան մոտակայքում այրվում է Կ. Ա.-ին պատկանող «Opel Zafira» մակնիշի 35 OG 529 պետհամարանիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:08-ին: «Opel Zafira» ավտոմեքենան ամբողջովին այրվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 1982 թ. ծնված Կ. Ա.-ը ձեռքի այրվածքով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: