Ադրբեջանի ԶՈւ 2017 թվականի հայտնի կորուստները

Jan 12, 2018 Comments Off on Ադրբեջանի ԶՈւ 2017 թվականի հայտնի կորուստները

Razm.info մասնագիտացված կայքը Ադրբեջանի զինված ուժերում արձանագրել է 2017 թվականն վերաբերող 58 կորուստ, որոնցից 21-ը մարտական է, 35-ը ոչ մարտական, ևս 2-ի մահվան հանգամանքները հայտնի չեն:

Ամիս Մարտական Ոչ մարտ. Անհայտ
Հունվար 1 3
Փետրվար 9 1
Մարտ 3 2
Ապրիլ 1 4 1
Մայիս 1 3
Հունիս 3 2 1
Հուլիս 1 3
Օգոստոս 0 5
Սեպտեմբեր 0 5
Հոկտեմբեր 1 3
Նոյեմբեր 0 2
Դեկտեմբեր 1 2
Ընդհանուր 21 35 2

Շեշտենք, որ 58 թիվը վերաբերում է միայն մեզ հայտնի կորուստներին և, մեր կարծիքով, չի ներկայացնում կորուստների իրական պատկերը, քանի որ ադրբեջանական կողմը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները:

Օրինակ՝ արձանագրված 58 կորուստներից Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հայտնել են ընդամենը 17 դեպքի մասին, որոշ դեպքերում միայն դրանց մասին սոցցանցերում և ընդդիմադիր լրատվակայքերում տեղեկությունները ակտիվ տարածվելուց հետո: Մեծ հավանականությամբ 2017-ի թաքցրած կորուստների մասին հայտնի կդառնա տարիներ անց, ինչպես արդեն եղել է 2013-16 թվականներին (տես ստորև):

Տարի Մարտ. Ոչ մարտ. Անհայտ Ընդհանուր
2013 12 71 83
2014 36 62 2 100
2015 45 44 3 92
2016 118 38 2 158
2017 21 35 2 58

2013. 2017-ի հունվարին հայտնի դարձավ 2013-ին մահացած ևս մեկ Ադրբեջանցի զինծառայողի մասին:

2014. 2014-ի կորուստները ամփոփելիս մենք գրանցել էինք Էշրաֆզադե Նիջաթ Վագիֆ օղլուի մահվան փաստը, բայց չէինք ներառել ցուցակում, քանի որ վստահ չէինք, որ նա սպանվելու պահին զինվորական էր: Միայն 2017-ին՝ լրացուցիչ տվյալներ ստանալուց հետո, կարող ենք հաստատել, որ նա զինծառայող էր:

2015. 2017-ին հայտնի դարձավ 2015-ին մահացած ևս 2 զինծառայողի մասին, ընդ որում նրանցից մեկը փոխգնդապետ էր:

2016. 2017-ին հայտնի դարձավ 2016-ին մահացած ևս 4 զինծառայողի մասին, այդ թվում նաև ապրիլյան մարտերին սպանված հատուկջոկատայինի: Եվս մեկ կորուստ, որի մասին բականաչափ տվյալներ չունեինք և չէինք ներառել 2016-ի կորուստների մեջ, լրացուցիչ ուսումնասիրությունից հետո ավելացվեց հաշվարկների մեջ: Այսպիսով՝ 2016-ի կորուստների ընդհանուր թիվը ավելացավ 5-ով (1, 2, 3,):

Բացի ցուցակագրված կորուստներից, մենք տեղյակ ենք նաև տարբեր տարիների այլ միջադեպերի մասին, որոնք, սակայն, ունենեն լրացուցիչ ճշտման և վերահաստատման կարիք:

Ադրբեջանի զինված ուժերի 2017 թ. կորուստները ամփոփել է նաև Գերմանիայից գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնը: Այն հայտնել է Ադրբեջանի ԶՈւ 59 կորստի մասին: Հարկ է նշել, որ կորուստների անվանացանկը չի հրապարակվել. ըստ այդմ՝ կա հավանականություն, որ ընդհանուր թվացող 58 անունները չեն համընկնում, և հայտնի կորուստների թիվը 59-ից էլ ավել է:

Այնուամենայնիվ, այլ տվյալների («Խազարը» հայտնել է, թե որ ուժային կառույցից քանի կորուստ կա) համադրությունից կարող ենք ենթադրել, որ մեր ցուցակում բացակայում է «Խազարի» նշած 2 կորուստ՝ Ադրբեջանի ԱԻՆ-ից և ՊՍԾ-ից:

Նշենք, որ մեզ հայտնի է 2017-ի նոյեմբերին մահացած Ադրբեջանի ԱԻՆ ծառայողի մասին, ով թեև մի քանի լուսանկարում ռազմական համազգեստով է, բայց նրանց մեր հաշվարկներում չենք ներառել, քանի որ հիմքեր ունենք ենթադրելու, որ մահացածը հրշեջ էր: Ամեն դեպքում չենք կարող պնդել, որ «Խազարի» հաշվարկներում ԱԻՆ-ից «ավել» այդ կորուստը հենց մեր իմացածն է:

Ավելացնենք, որ բացի Razm.info հաշված 58 կորստից 2017-ին մեզ հայտնի է դարձել նաև 3անձանց մահվան մասին, որոնք հավանաբար Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար ապացույցների պակասի պատճառով նրանց ևս չենք ներառել մեր հաշվարկներում:

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: