Յանա Եգորյանը՝ Պուտինի վստահված անձ

Jan 12, 2018 Չի մեկնաբանվել

Ռուսաստանի կանանց սուսերամարտի հավաքականի առաջատար, օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձն է լինելու նախագահական ընտրությունների ժամանակ:

Այս մասին հայտնում է РБК-ն: ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հաստատել է Պուտինի վստահված անձանց ցուցակը, որը բաղկացած է 259 անձանցից: Ցուցակում տեղ են գտել են նաև երգչուհիներ Պոլինա Գագարինան, Դիանա Գուրցկայան, դերասան Միխային Բոյարսկին, Russia Toda-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և այլոք:

Ռուսաստանի նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա մարտին:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “Յանա Եգորյանը՝ Պուտինի վստահված անձ”

Մեկնաբանել