Ադրբեջանում ուսուցչի վրա կրակել են դպրոցում «խաղաղության» կոչեր հնչեցնելու պատճառով

Jan 12, 2018 Չի մեկնաբանվել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի թիվ 220 դպրոց մտնելով՝ մի խումբ երիտասարդներ կրակել են դպրոցի անգլերենի ուսուցիչ Ռոշան Ազիզովի վրա, ով հանդես է եկել Հայաստանի հետ «խաղաղություն» հաստատելու կոչերով:Այս մասին հայտնում է eurasianet.org-ը:

Դեկտեմբերի 16-ին ադրբեջանական օգտատերերից Ռոշան Ազիզովը (Roshan Azizov) ֆեյսբուքյան իր էջում լատինատառ հայերենով գրառումն էր թողել՝ ահազանգելով. «Ես ապրում էմ Ադրբեջանում։ Ես պատերազմ չեմ ուզում։ Ես խաղաղություն եմ ուզում։ Մենք պետք է արյուն չթափենք»։

Ադրբեջանական կայքէջեր գրում են, որ Ռոշան Ազիզովը հեռացվել է աշխատանքից միայն այն բանի համար, որ դպրոցում և համացանցում խաղաղություն էր քարոզում։ (Հղումն այստեղ):

«Նրանք ինձ ստորացրեցին իմ աշակերտների առջև: Ինձ հայ լրտես անվանեցին: Նրանց կարծիքով, ես Ադրբեջան եմ եկել հայերի հրամանով Ադրբեջանը քանդելու համար: Ես այդ ամենով ցանկացել եմ ցույց տալ միայն, որ խաղաղությունը և կոնֆլիկտն առանց միմյանց սպանելու լուծելն էլ է հնարավոր»,- նշել է Ռոշան Ազիզովը:

Պարզվել է նաև, որ Ռոշան Ազիզովը Բաքու քաղաքում այդ ուղղությամբ տարբեր ակցիաներ է կազմակերպել։ Մասնավորապես, աշակերտուհիներից մեկին Բաքվի տարբեր վայրերում՝ այդ թվում նաև հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, լուսանկարել է հայկական տարազով և լուսանկարը տարածել է համացանցում։

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Ադրբեջանում ուսուցչի վրա կրակել են դպրոցում «խաղաղության» կոչեր հնչեցնելու պատճառով”

Մեկնաբանել