«Եթե 1000 դրամով էլ տոմսերը վաճառենք չեն գնա». ՀՖՖ նախագահ

Jan 12, 2018 Comments Off on «Եթե 1000 դրամով էլ տոմսերը վաճառենք չեն գնա». ՀՖՖ նախագահ

«Տոմսերի գները թանկ չեն: Անապահով խավի համար մենք միշտ զեղչեր ենք արել: Շուտով կգործի աբոնեմենտային համակարգ, որը մատչելի կլինի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ երկրպագուների շրջանում շարունակ դժգահություններ են հնչում կապված ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումների տոմսերի թանկ լինելու վերաբերյալ:

Սակայն Ռուբեն Հայրապետյանն այն կարծիքին է, որ հավաքականը վատ է խաղում և մարդիկ չեն գնում. «Եթե 1000 դրամով էլ տոմսերը վաճառենք չեն գնա»:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: