Հայաստանում կան Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ. Ռուբեն Հայրապետյան

Jan 12, 2018 Comments Off on Հայաստանում կան Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ. Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանընշել է, որ  Հայաստանում կան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ:«Մենք ունենք լավագույն հայ ֆուտբոլիստի մրցանակ: Մեկն էլ մի օր կարող է ասել՝ լավագույն պաշտպան, լավագույն կիսապաշտպան կամ լավագույն հարձակվող: Թող մյուս ֆուտբոլիստները երազեն և Մխիթարյանից առաջ անցնեն: Ամբողջ ինտրիգը պետք է դա լինի, որ մեկը փորձի Մխիթարյանից առաջ անցնել: Ես տեսնում եմ, որ պոտենցիալ կա, ֆուտբոլիստներ կան, թող գնան և դառնան: Պետք է դառնան Մխիթարյանի պես աշխատասեր ֆուտբոլիստներ: Կաշխատե՞ն Մխիթարյանի պես, կնվիրվեն ֆուտբոլին Հենրիխի պես, կլինեն նրա պես կարգապահ, նրանք էլ կդառնան Մխիթարյան և ավելի»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

 

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: