Սերգեյ Մովսեսյանը հեռացել է շախմատի հավաքականից

Jan 11, 2018 Comments Off on Սերգեյ Մովսեսյանը հեռացել է շախմատի հավաքականից

Շախմատի Հայաստանի տղամարդկանց ընտրանու անդամ Սերգեյ Մովսեսյանը հեռացել է հավաքականից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը: «Սերգեյը որոշեց մեկ տարի դադար վերցնել: Այս որոշումը կապված է Եվրոպայի առաջնությունում անհաջող խաղի, ինչ-որ տեղ նաև ընտանիքի կողքին լինելու հետ, քանի որ նա որդի է ունեցել»,- ասաց Անդրիասյանը: Սերգեյ Մովսեսյանը շախմատի հավաքականի կազմում խաղում է 2010 թվականից: Հայաստանի հավաքականի կազմում՝ 40-րդ շախմատային օլիմպիադայի (2012) և 8-րդ շախմատի համաշխարհային առաջնության (2011) հաղթող է։

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: