«Ինտերը» և «Միլանը» պետք է վերադառնան աշխարհի լավագույն ակումբների թվին. Յուրգեն Կլինսման

Jan 10, 2018 Comments Off on «Ինտերը» և «Միլանը» պետք է վերադառնան աշխարհի լավագույն ակումբների թվին. Յուրգեն Կլինսման

Միլանի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ, գերմանացի մասնագետ Յուրգեն Կլինսմանը հայտնել է, որշարունակում է հետևել իտալական ակումբին:

«Երկրպագուների կապը շատ խորն է, նրանք շատ պահանջկոտ են: Իմ «Ինտերը» յուրահատուկ թիմ էր, քանի որ մեզնից յուրաքանչյուրը մեծ հարգանք էր տածում մյուսների նկատմամբ: Երբեք չեմ մոռանա նախագահ Էռնեստո Պելեգրինիի տանը կազմակերպվող ընթրիքները: Նա հոյակապ նախագահ էր, ով շատ բան է ինձ սովորեցրել: Միլանը կրկին պետք է դառնա ֆուտբոլի մայրաքաղաքը: Առաջին հերթին դրա համար «Ինտերը» և «Միլանը» պետք է վերադառնան աշխարհի լավագույն ակումբների թվին»,- Կլինսմանի խոսքը մեջբերում է «Corriere della Sera»-ն:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: