Ծեծկռտուք նախկին քաղաքապետի 28-ամյա տղայի և էդմոն Մարուքյանի 43-ամյա եղբոր միջև

Jan 10, 2018 Comments Off on Ծեծկռտուք նախկին քաղաքապետի 28-ամյա տղայի և էդմոն Մարուքյանի 43-ամյա եղբոր միջև

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 9-ին, վիճաբանություն- ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 1-ին փակուղու թիվ 6 հասցեում գործող «Հացատուն» ԳՏԱ խորտկարանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Տավրոսի 21-րդ փողոցի բնակիչ, 28-ամյա Արգիշտի Դարբինյանի և Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 43-ամյա Քրիստ Մարուքյանի միջև: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակից են եղել ևս մի քանի հոգի և կան տեղեկութուններ, որ նրանք, հնարավոր, է մարմնական վնասվածքներ ստացած լինեն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Դարբինյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի տղան է, իսկ Ք. Մարուքյանը Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրն է, ով Վանաձորի քաղաքապետի թեկնածու էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: