Լոռու մարզում 58–ամյա վարորդը Nissan Teana ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Jan 09, 2018 Comments Off on Լոռու մարզում 58–ամյա վարորդը Nissan Teana ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 58-ամյա Մամբրե Աթաբեկյանը իր վարած Nissan Teana մակնիշի 34 MA 062 համարանիշի ավտոմեքենայով Լոռի -Բերդ –Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի, Երևանի բնակիչ, 58-ամյա Սուսաննա Աթաբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: