ՌԴ-ից Երևան մեկնող ավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիում. կա 5 զոհ

Dec 31, 2017 Comments Off on ՌԴ-ից Երևան մեկնող ավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիում. կա 5 զոհ

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 07:39-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02:10-ին Թբիլիսի քաղաքում՝ «Սուխոյ Մոստ» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ: ՌԴ-ից Երևան քաղաք մեկնող «Mercedes Neoplan» մակնիշի 053 AC 61 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է «Lada» մակնիշի RO 011 AL ավտոմեքենային: «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները մահացել են:

Զոհերի թվում հայեր չկան:

ՀՀ ԱԻՆ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: