Սպանություն Արարատի մարզում. դանակի 4 հարվածով 28-ամյա տղան մահացել է. կասկածյալը 27-ամյա համագյուղացին է

Dec 31, 2017 Comments Off on Սպանություն Արարատի մարզում. դանակի 4 հարվածով 28-ամյա տղան մահացել է. կասկածյալը 27-ամյա համագյուղացին է

դեկտեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած-ծակած թափանցող արյունահոսող վերքեր, շոկ 3-րդ աստիճանի, սրտի աշխատանքի և շնչառության կանգ, մահ>> ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղաի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ, Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Ստեփանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Իսրայելյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Վերին Արտաշատ-Բերդիկ գյուղերի խաչմերուկից: Նրան սպանելու կասկածանքով Արտաշատի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են համագյուղացի, 27-ամյա Ցոլակ Սիմոնյանին, ով տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին: Սպանություն կատարելու կասկածանքով Ց. Սիմոնյանը ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ստեփանյանի որոշմամբ ձերբակալվել է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, սպանվածի մարմնի վրա կա դանակի 4 հարված: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: