Ավագ դատախազի կողմից 9 հազար դոլար կաշառք ստանալու գործն ուղարկվեց դատարան

Dec 30, 2017 Comments Off on Ավագ դատախազի կողմից 9 հազար դոլար կաշառք ստանալու գործն ուղարկվեց դատարան

Ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանի կողմից 9 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու գործը մակագրվեց երիտասարդ դատավոր Արսեն Նիկողոսյանին:

Ըստ մեղադրանքի՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը միջնորդի միջոցով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նա կալանավորված է:

Հիշեցնենք, որ այս դեպքով քրեական գործ հարուցվել էր 2012թ.-ին, սակայն շուրջ 5 տարի ավագ դատախազը գտնվում էր հետախուզման մեջ: Նա հայտնաբերվել եւ Հայաստան էր տեղափոխվել նոյեմբերի վերջին:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: