9-15 միլիարդ դոլար է դուրս տարվել, հիմնականում՝ Արևմտյան բանկեր ու օֆշորներ

Dec 30, 2017 Comments Off on 9-15 միլիարդ դոլար է դուրս տարվել, հիմնականում՝ Արևմտյան բանկեր ու օֆշորներ

ԵՄ-ի հետ համապարփակ պայմանագիր կնքելու հիմնական դրդապատճառը ես այսպես եմ հասկանում. ըստ տարբեր գնահատականների՝ 9-15 միլիարդ դոլար է դուրս տարվել, հիմնականում, բնականաբար, Արևմտյան բանկերն ու օֆշորները: Հիմա գործից հասկացող տղերքի համար կարևոր է, որ այդ գումարներն այնտեղ ներդնելու ու աշխատացնելու համար բարենպաստ պայմաններ ստեղծել: Հիմնական շահառուներն այդ գումարների սեփականատերերն են:

Մնացածներն, ովքեր գաղափարական պատճառներ ունեն այդ պայմանագրով ուրախանալու համար, կոչ եմ անում՝ սիրե՛ք Արևմուտքը ձեր մեջ, այլ ոչ թե ձեզ` Արևմուտքի մեջ: Եվ լավ աշխատեք, որ ձեր սերունդները կարողանան փակել Հայաստանի դեռևս 6 միլիարդանոց պարտքը:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: