Վանաձորում 45-ամյա վարորդը խմած վիճակում Opel-ով բախվել է կայանված Opel-ին և գլխիվայր շրջվել. տեսնյութ

Dec 30, 2017 Comments Off on Վանաձորում 45-ամյա վարորդը խմած վիճակում Opel-ով բախվել է կայանված Opel-ին և գլխիվայր շրջվել. տեսնյութ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 28-ին Վանաձորում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փատսով։ Այդ օրը, ժամը 23։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի բնակիչ՝ 45-ամյա Սմբատ Գալստյանը իր վարած Opel Astra մակնիշի 32 ԼՍ 076 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի 40 հասցեի մոտ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel Astra մակնիշի 35 ԼG 940 համարանիշի ավտոմեքենային։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ Ս. Գալստյանի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վարորդ Ս. Գալստյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ՝ 1.21 աստիճան խմած։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: