Տոնական անակնկալներ՝ 350 000-ից ավելի երեխայի համար

Dec 30, 2017 Comments Off on Տոնական անակնկալներ՝ 350 000-ից ավելի երեխայի համար

Ընդամենը հաշված օրեր ու Ամանորը կթակի մեր դռներն ու իր հետևից նոր իղձեր ու երազանքներ կբերի: Տոնին անհամբերությամբ սպասող հայ մանուկներն այս տարի ևս հիշարժան ակնթարթների պակաս չեն զգացել: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն, ավանդույթի համաձայն, տոնական անակնկալների մի ամբողջ շարք է նախապատրաստել մեր երկրի 350 000-ից ավելի երեխայի համար: Դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 5-ը հարյուրավոր Ձմեռ պապեր ու Ձյունանուշներ բազմաթիվ նվերների հետ նաև խինդ ու բերկրանք են սփռել մեր երկրի ամբողջ տարածքում:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: