Իրանում լարված իրավիճակ է (տեսանյութ)

Dec 30, 2017 Comments Off on Իրանում լարված իրավիճակ է (տեսանյութ)

Իրանի մի շարք քաղաքներում դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են անցկացվում, այս մասին հայտնում է dw.com-ը։

Իրանական Fars գործակալությունը դեկտեմբերի 29-ին հայտնել էր վեց քաղաքում զանգվածային ցույցերի մասին։

Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին ցույցերի անցկացման համար մեղադրել է պահպանողական շրջանակներին։ Նրա կարծիքով՝ նրանք օգտագործում են երկրի տնտեսական խնդիրները նախագահ Հասան Ռոհանիի վարած բարեփոխումների քաղաքականությունը տապալելու համար։ Դրանով են, ըստ նրա, բացատրվում ցուցարարների պաստառներն ու կոչերը՝ «Հեռացի՛ր Ռոհանի», «Մա՛հ բռնապետին»։

Իրանի որոշ քաղաքաներում պարենային որոշ ապրանքներ վերջին օրերին թանկացել են մինչև քառասուն տոկոսով, իսկ հավի ձվերը մեկ շաբաթվա ընթացքում թանկացել են երկու անգամ:

Իշխանությունները հայտարարել են, որ քաղաքական իրավիճակը սրում են օտարերկրյա գործակալները և հակահեղափոխական տարրերը, և խոստացել է ճնշել չարտոնված հանրահավաքները:

ԱՄՆ-ն դատապարտել է ցուցարարների ձերբակալությունները և կոչ արել աշխարհի երկրներին աջակցել Իրանի ժողովրդին:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: