Սենսացիա. Ռուսաստանում համաներվել է մարդասպանը, որի պատճառով բանտարկել էին Լևոն Հայրապետյանին

Dec 30, 2017 Comments Off on Սենսացիա. Ռուսաստանում համաներվել է մարդասպանը, որի պատճառով բանտարկել էին Լևոն Հայրապետյանին

Ժամանակը գրոմ է. Ռուսաստանի համաներման հանձնաժողովը հաստատել է պատվերով սպանությունների կազմակերպման համար ցմահ դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի խնդրագիրը: Դրական պատասխանի մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով դատապարտվածի մորը՝ Թամարա Իզմեստևային:

Հիշեցնենք՝ Իզմեստևն այն մարդն է, ում հայտարարությամբ խաթարվեց հայ բարերար Լևոն Հայրապետյանի ճակատագիրը: Ծանր հիվանդ Հայրապետյանը մեղադրվում էր Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեջ։ Իզմեստևը ցմահ բանտարկված է մի քանի ծանր հանցագործությունների համար։ Ըստ նախաքննության, Հայրապետյանը խոստացել էր հիշյալ գումարի դիմաց հասնել Իզմեստևին մեղսագրվող հանցանքի թեթևացման։

2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ կասկածվող Լևոն Հայրապետյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր:

Իմեստևայի խոսքով՝ հիմա իր որդու համաներման մասին փաստաթղթրեն ուղակվել են ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարություն, որը զբաղվում է համաներման հարցերով: Հիմա նախկին սենատորի ընտանիքը սպասում է արդյունքին:

Համաներման մասին խնդրագիրն Իզմեստևը գրել էր օգոստոսին:

Рус
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: