Երևանի Գլենդել Հիլզ թաղամասում հրդեհ է բռնկվել Mercedes A մակնիշի ավտոմեքենայում. նկարներ

Dec 30, 2017 Comments Off on Երևանի Գլենդել Հիլզ թաղամասում հրդեհ է բռնկվել Mercedes A մակնիշի ավտոմեքենայում. նկարներ

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հակահրդեհային անվտանգության ծառայողների կողմից փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու համար դեկտեմբերի 27-ին Երևանում Գլենդել Հիլզ թաղամասի հարևանությամբ գտնվող Mercedes A մակնիշի 35 DM 210 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում և սրահում առաջացած հրդեհի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր են ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև՝ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1-ական մարտական հաշվարկով։ Մինչ հրշեջների ժամանումը, թաղամասի հարևանությամբ գտնվող զորամասի զինծառայողները իրենք են փորձել մարել կրակը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի տերը կին է, սակայն փրկարարներին որպես վարորդ ներկայացել է Վահե Մանուկյան անվամբ քաղաքացին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: