Նոր մանրամասներ Չինարիի գյուղապետարանի խոշոր հրդեհից

Dec 30, 2017 Comments Off on Նոր մանրամասներ Չինարիի գյուղապետարանի խոշոր հրդեհից

Դեկտեմբերի 30-ին, ժամը 06:03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետարանում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:25-ին, մարվել՝ 13:27-ին:

Ամբողջությամբ այրվել են երկհարկանի շենքի (մոտ 1200 քմ) 2-րդ հարկից 10 սենյակ (մոտ 560 քմ), 1-ին հարկից՝ 2 խանութ (մոտ 560 քմ), տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 600 քմ) և գյուղի ազդարարման համակարգը (LD800):

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Չինարի գյուղի հենակետից 10 ՔՊՎ ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի ծառայող և 30 բնակիչ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: