Անձնագրային և վիզաների վարչության գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանն արդարացրել է բոլոր վեց ամբաստանյալներին

Dec 30, 2017 Comments Off on Անձնագրային և վիզաների վարչության գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանն արդարացրել է բոլոր վեց ամբաստանյալներին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, նախօրեին անպարտ է ճանաչել և արդարացրել է վեց անձի:

Դատավոր Գաբրելյանի վարույթում քննվող ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետի, նույն բաժանմունքի առաջին կարգի մասնագետի, առաջատար մասնագետի, մեկ այլ առաջին կարգի մասնագետի, ինչպես նաև Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի և մի քաղաքացու վերաբերյալ գործով վեց ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց էր ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ-ից բացակայող Ա.Սլոյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` անձամբ անձագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում, վերջինիս կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար պահանջել է 5000 ԱՄՆ դոլոր, ապա սակարկելուց հետո 2013թ. օգոստոսին ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.833.035 ՀՀ դրամի համարժեք` 4500 ԱՄՆ դոլոր կաշառք:

Այուհետև, Ա.Սլոյանի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում նրա անունից կեղծ դիմում լրացնելու և անձնագրի կորստյան կեղծ գործ կազմելու համար պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայող Ս.Ունուսյանին անձամբ տվել է խոշոր չափերով` 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրությոն և շահադիտական նպատակով անձամբ, ինչպես նաև իր ենթակայության տակ գտնվող պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայողների օժանդակությամբ կազմակերպել է պաշտոնեական կեղծիք՝ Ա.Սլոյանի ՀՀ-ում գտնվելու, անձամբ անձնագրային բաժանմունք ներկայանալու և Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ է մտցրել պաշտոնեական փաստաթղթերում, կազմել կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 14-ի թիվ 1231-Ն որոշումով «ՀՀ քաղաքացու անձնագրի մաին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրության սահմանված կարգի խախտմամբ Ա.Սլոյանը հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում, նրա անվամբ ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր է կազմվել, տպագրվել ու հանձնվել:

Ըստ Աիդա Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, աշխատելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքում՝ որպես առաջին կարգի մասնագետ, օժանդակել է նշված բաժանմունքի պետ, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Ա.Սեդրակյանի կողմից Ն.Սլոյանից 5000 ԱՄՆ դոլոր կաշառք պահանջելու, առանձնապես խոշոր չափերով 4500 ԱՄՆ դոլոր կաշառք ստանալու և պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև իր ներկայացրած անձի` Ա.Սլոյանի օգտին լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, 3000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն է տվել նույն բաժանմունքի առաջին կարգի մասնագետ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Գոհար Զարգարյանին:

Ըստ Սոֆիա Ունուսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, աշխատելով Էրեբունու անձնագրային բաժանմունքում որպես առաջատար մասնագետ, նշված բաժանմունքի պետ Ա.Սեդրակյանի հանձնարարությամբ Ա.Սլոյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ, որի համար, Ա.Սեդրակյանից ստացել է խոշոր չափերով 500 ԱՄՆ դոլոր ապօրինի վարձատրություն, նաև օժանդակել է մշտապես Ա.Սեդրակյանի կողմից շահադիտական նպատակներով պաշտոնեական կեղծիք կատարելուն:

Ըստ Էրեբունու անձնագրային բաժանմունքում առաջին կարգի մասնագետ Գոհար Զարգարյանին առաջադրված մեղադրանքի նա բաժանմունքի պետ Ա.Սեդրակյանի հանձնարքարությամբ Ա.Սլոյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ, որի համար նույն բաժանմունքի առաջին կարգի մասնագետ Ա.Սարգսյանից ստացել է 3000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն, նաև օժանդակել է Ա.Սեդրակյանի կողմից շահադիտական նպատակով պաշտոնեական կեղծիք կատարելուն:

Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում որպես տեսուչ Վահագն Մելքոնյանին էլ մեղադրանք է առաջադրվել անձնական դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Ըստ Նավո Սլոյանին առաջադրված մեղաառաջադրանքի՝ նա թոռան` Ալբերտ Սլոյանի օգտին լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է` վերջինիս ՀՀ-ում չգտնվելու և անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր հատկացնելու Էրեբունու անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ, Ա.Սարգսյանի միջոցով նշված բաժանմուքնի պետ Ա.Սեդրակյանին տվելէ առանձնապես խոշոր չափերով` 4500ԱՄՆ դոլոր կաշառք և իրացրել է ակնհայտ կեղծ պաշտոնեական փաստաթուղթ կեղծ հիմքերով 2013թ. օգոստոսի 22-ին Ա.Սլոյանի անվամբ տպագրված AN սերիայի թիվ 0621102 կեղծ անձնագիրը:

Արտյոմ Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Աիդա Սարգսյանին՝ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312.1-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314 -րդ հոդվածի 1-ին մասով, Սոֆիա Ունուսյանին՝ 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Գոհար Զարգարյանին՝ 311.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Վահագն Մելքոնյանին՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Նավո Սլոյանին՝ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: