Խոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Dec 30, 2017 Comments Off on Խոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 35 MP 923 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Վ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ճամփեզրի արգելապատնեշին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Վ. Մ.-ին, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: