«Իսլամական պետության» մնացորդների դեմ պայքարը կշարունակվի

Dec 30, 2017 Comments Off on «Իսլամական պետության» մնացորդների դեմ պայքարը կշարունակվի

««Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման զինյալների ոչնչացման աշխատանքները կշարունակվեն 2018 թվականի ողջ առաջին եռամսյակի ընթացքում: Սիրիայում շարունակվում են ԻՊ-ի զինյալների դեմ մարտերը: Մենք ակնկալում ենք, որ այդ գործողությունները կշարունակվեն 2018 թվականի առաջին եռամսյակում։ Այնուհետեւ մենք կկենտրոնացնենք մեր ջանքերը Սիրիայում իրավիճակի կայունացման ուղղությամբ»,-նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ԻՊ ցանցի դեմ պայքարում այլ երկրների հետ փոխգործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգուրկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: