ԱՄՆ-ում ցրտից ու ձյան տեղումներից 7 մարդ է մահացել

Dec 30, 2017 Comments Off on ԱՄՆ-ում ցրտից ու ձյան տեղումներից 7 մարդ է մահացել

New York Times թերթը հայտնում է,որ ԱՄՆ-ի միջին եւ հյուսիս-արեւելյան հատվածներում առնվազն յոթ մարդ է զոհվել  ցրտի ու  ձյան տեղումների հետեւանքով։ Ձմեռային ցուրտ եղանակը հանդիսացել են Չիկագոյի արվարձանում երկու մարդու մահվան պատճառ: Կանզաս նահանգում եւս  չորսը մահացել են ճանապարհին ձյան եւ սառույցի հետեւանքով տեղի ունեցած վթարի արդյունքում: Հարավային Դակոտա նահանգում 83-ամյա մի կին ցրտահարվել էր այն բանից հետո, երբ դուրս էր եկել ձնաբքում մնացած մեքենայից Մինեսոթա նահանգի սահմանին գտնվող քաղաք միայնակ հասնելու համար: Միացյալ Նահանգների Ազգային օդերեւութաբանական ծառայությունը տեղեկացրել է, այս տարածքում օդի ջերմաստիճանը գիշերը նվազել է մինչեւ մինուս 17 աստիճան:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: