Քադիրովը հրաժարվել է Facebook-ից

Dec 30, 2017 Comments Off on Քադիրովը հրաժարվել է Facebook-ից

Չեչնիայի ղեկավարը Ռամզան Քադիրովը ասել է, որ մտադիր  չէ վերադառնալ Facebook սոցիալական ցանց: Նա այդ մասին հայտնել է իր Telegram ալիքում, փոխանցում է  Lenta-ն:

«Հայտարարում եմ, որ սկզբունքորեն չեմ պատրաստվում վերադառնալ Facebook … Սա շատ պատասխանատու հայտարարություն է»,-գրել է Կադիրովը։ Նա պարզաբանել է, որ այս ցանցում արգելափակվածի փոխարեն նախկին հասցեով նոր էջը   ստեղծվել  է լիազորված անձի կողմից առանց իր մասնակցության «հերթական նմանակի ստեղծումից, այն գովազդային ակցիաներում, սադրիչ նպատակներով կամ էլ անիմաստ թրոլինգներում օգտագործելուց խուսափելու համար»։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: