Թուրքիան ՌԴ-ին թույլ չի տա զբաղվել С-400-ի տեխսպասարկմամբ

Dec 30, 2017 Comments Off on Թուրքիան ՌԴ-ին թույլ չի տա զբաղվել С-400-ի տեխսպասարկմամբ

Daily Sabah-ը՝ հղում անելով ազգային պաշտպանության նախարարությանը հայտնում է,որ Թուրքիայում զինծառայողները իրենք կզբաղվեն Ռուսաստանից ձեռք բերած С-400 զենիթահրթիռային համակարգի տեխսպասարկմամբ:Զենիթահրթիռային համակարգը կգործի առանց արտասահմանյան որևէ ռազմական ուժի մասնակցության, այդ թվում՝ ռուսական,ընդգծել են ռազմական գերատեսչությունից:

Վաշինգտոնը կշարունակի Թուրքիային համոզել ձեռք չբերել ռուսական հակաօդային և հակահրթիռային համակարգեր: Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոննի Մայքլը:

«Մենք թուրք պաշտոնատար անձանց հայտնել ենք մեր անհանգստությունը С-400-ի ձեռք բերման առթիվ: Անկարայի համար ամենաօպտիմալ տարբերակը մնում է հակահրթիտային համակարգը, որը համատեղելի է ՆԱՏՕ-ի չափորոշիչներին»,- ասել է նա:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: