2017 թվականն անվանել է ողջ աշխարհի երեխաների համար «սոսկալի».ՄԱԿ

Dec 30, 2017 Comments Off on 2017 թվականն անվանել է ողջ աշխարհի երեխաների համար «սոսկալի».ՄԱԿ

2017-ը  հակամարտությունների խաչմերուկներում հայտնված երեխաների համար «սոսկալի» էր.նամն հայտարարություն է արել երեխաների հարցերով ՄԱԿ-ի գործակալության՝ Unicef-ը:

Ռազմատենչ «Բոկո Հարամ» իսլամիստական խումբը Նիգերիայի հյուսիս-արևելքում և Կամերունում ստիպել է 135 երեխաների մասնակցել մահապարտների ահաբեկչություններին։ Դա հնգակի ավելի է 2016 թվականի ցուցանիշից։

Եմենում, որտեղ առնվազն 5000 երեխաներ են զոհվել մոտ 3 տարի մոլեգնող քաղաքացիական պատերազմի ընթացքում, ավելի քան 11 մլն երեխաներ ներկայում մարդասիրական օգնության կարիք ունեն։ Ավելի քան 1.8 միլիոնը տառապում է թերսնուցումից, մոտ 385 հազարը հյուծված է և հայտնվել է մահվան շեմին։

Երեխաները տարվա ընթացքում ենթարկվել են ցնցող մասշտաբների հասնող հարձակումների, հայտնում է Unicef-ը՝ հավելելով, որ հակամարտող կողմերն ակնհայտորեն խախտում են միջազգային օրենքները, որոնք ուղղված են ամենախոցելիների պաշտպանությանը։

 

Unicef-ը հայտնել է, որ երեխաները հարձակման են ենթարկվում վայրերում, որտեղ պետք է իրենց անվտանգ զգան, ներառյալ տներում, դպրոցներում, խաղահրապարակներում։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: