Պուտինը՝ տարվա մարդ

Dec 29, 2017 Comments Off on Պուտինը՝ տարվա մարդ

Ռուսաստանցիները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել են տարվա քաղաքական գործիչը: Այդ մասին հայտնել են «Հասարակական կարծիք» հիմնադրամում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Մասնակիցների 48 տոկոսը քաղաքական ու հասարակական գործիչների շրջանում առանձնացրել են ՌԴ նախագահին: Նրան հաջորդում են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը (5 տոկոս), պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ ՌԼԴԿ-ի ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին (4-ական տոկոս):

Գիտության, մշակույթի եւ արվեստի բնագավառում, հարցվածների 5 տոկոսի կարծիքով, տարվա մարդ է դարձել Դմիտրի Խվորոստովսկին: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,6 տոկոսը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: