Մոսկվայում 42 չվերթ է հետաձգվել

Dec 29, 2017 Comments Off on Մոսկվայում 42 չվերթ է հետաձգվել

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում այսօր առավոտից մոտ 42 չվերթ է հետաձգվել մառախուղի պատճառով:

Vesti-ի փոխանցմամբ,  թռիչքների ու վայրէջքների վերջնական որոշումը կայացնում են օդաչուները, ինչից ելնելով 2 ինքնաթիռ, որոնք պետք է վայրէջք կատարեին Վնուկովո եւ Դոմոդեդովո օդանավակայաններում, իջել են պահեստային վայրէջքուղիներ:

Օդանավակայանների մամուլի ծառայություններն էլ հորդորում են մի քանի ժամ շուտ ժամանել օդանավակայան կամ օնլայն հետեւել ուղեւորությունների ժամերին:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: