Սերժ Սարգսյանը մի շարք պաշտոնյաների պարգևատրել է շնորհակալագրով

Dec 29, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանը մի շարք պաշտոնյաների պարգևատրել է շնորհակալագրով

Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների գործընթացում ունեցած ներդրման համար շնորհակալագրով է պարգեւատրել՝ մի շարք պաշտոնյաների: Այս մասին տեղեկանում ենք նախագահականի պաշտոնական կայքից:

Թաթուլ Մարգարյանին՝ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար:

Արա Մարգարյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական:

Գարեգին Մելքոնյանին՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ:

Զոհրաբ Մնացականյանին՝ Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:

Կարեն Նազարյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Վիգեն Քոչարյանին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: