Ինը մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել Կահիրեի մերձակա եկեղեցու վրա գրոհի հետևանքով

Dec 29, 2017 Comments Off on Ինը մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել Կահիրեի մերձակա եկեղեցու վրա գրոհի հետևանքով

9 մարդ է զոհվել, 10-ը վիրավորվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող Մար Մինա եկեղեցու վրա իրագործված հարձակման հետևանքով, հաղորդում է Al-Watan-ը՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներին:

Զոհվածների թվում են՝ տաճարը հսկող չորս ոստիկաններ եւ հինգ քաղաքացիական անձինք: Առավոտյան զինված հարձակման փորձ է կատարվել Խելուանի քրիստոնեական տաճարի վրա:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ հարձակմանը 5 ահաբեկիչ է մասնակցել, ահաբեկիչներից մեկի մարմնին պայթուցիկ է ամրացված եղել:

Լուրեր, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: