Ադրբեջանը բողոք է ներկայացրել Վրաստանի դեմ

Dec 29, 2017 Comments Off on Ադրբեջանը բողոք է ներկայացրել Վրաստանի դեմ

APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պառլամենտում պատգամավոր Ֆարաջ Գուլիեւը կոչ է արել Միլի Մեջլիսին պաշտոնական բոյկոտ ներկայացնել վրացական կողմին: Բանն այն է, որ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ պայմաններ կստեղծվեն Հայաստանից Վրաստանի միջոցով Ռուսաստան փոխադրումներ իրականացնելու համար:

Իսկ պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիեւը, հիշեցնելով Ադրբեջանի ու Վրաստանի կողմից համատեղ իրականացվող խոշոր ծրագրերի մասին, Վրաստանի հայտարարությունը ներկայացրեց որպես ոչ սովորական միտք, որի կողքով չի կարելի անտարբեր անցնել: Նա առաջարկել է կանչել ԱԳՆ կանչել Ադրբեջանում Վրաստանի դեսպանին ու պահանջել բացատրություններ:

«Մենք կառուցել ենք մինչեւ Կարս երկաթուղին, որից Վրաստանն իր շահույթն է ստանում, այս հարցը թերեւս դրվի ուսումնասիրության»,-ասել է Միլի Մեջլիսի ներկայացուցիչը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: