Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր ստորագրեցին Ս-400-ի գնման վարկի վերաբերյալ

Dec 29, 2017 Comments Off on Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր ստորագրեցին Ս-400-ի գնման վարկի վերաբերյալ

Թուրքիան եւ Ռուսաստանը դեկտեմբերի 29-ին վարկային համաձայնագիր են ստորագրել Ս-400 համալիրների գնման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Haber Turk հեռուստաալիքը:

Համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Անկարայում:

Համալիրների գնման գումարի մի մասն Անկարան ինքը կվճարի, իսկ մյուս մասի համար վարկ կվերցնի Մոսկվայից: Ընդ որում՝ այն կլինի ոչ թե դոլարով, այլ ռուբլով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: