Խոշոր ավտովթար Երևանում. 32-ամյա վարորդը իրեն վստահված Mercedes-ը Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ վերածել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Dec 29, 2017 Comments Off on Խոշոր ավտովթար Երևանում. 32-ամյա վարորդը իրեն վստահված Mercedes-ը Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ վերածել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Ալեքսանյանը իր վարած Mercedes մակնիշի 55 ԼՏ 700 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի թիվ 2 հասցեի դիմաց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հաևանությամբ, բախվել է ճանապարհի աջ մասի եզրաքարերին, այնուհետև բարձրացել կանաչապատ գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի աջ մասում գտնվող հետիոտնի համար նախատեսված վայրում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել են բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանն ու ավագ ետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը։ Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան մեկ այլ քաղաքացու է պատկանում, ով այն թողել է արհեստավորի մոտ, վերջինս էլ ավտոմեքենան վերանորոգելու փոխարեն վերածել է մետաղե ջարդոնի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: